Հայ մարմնամարզիկները 2 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի հերթական փուլում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 23, 24News

սպորտ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի հերթական փուլում:

Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է:

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը, հենացատկերի եզրափակչում հանդես կգա մարտի 23-ին: