ԿԳ նախարարը Հրազդանի կիրճի հատված ծառերը լուսանկարել է և դիմել կենտրոնի թաղապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

փայտ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է արել  ֆեյսբուքյան էջում` հրավիրելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը:

ԿԳ նախարարը մեծ քանակությամբ հատված փայտ է լուսանկարներ և հրապարակել:

«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, որը մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,-գրել է ԿԳ նախարարը։