Հաշվապահությունից փող գողացողը ընկերության պահակն էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

փող

Մարտի 22-ին՝ ժամը 09։50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ մարտի 21-ի ժամը 17։30-ից մարտի 22-ի ժամը 08։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ եղանակով պատուհանը բացելու միջոցով մտել են ընկերության հաշվապահություն և պահարանի վերևի դարակում եղած 456 000 դրամից գողացել 170 000 դրամը, որն առանձնացված է եղել ըկերության աշխատակցուհիներից մեկի աշխատավարձը վճարելու համար:

Նույն օրը՝ ժամը 17-ին, բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նոր-Գեղի գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել ընկերության պահակ 23-ամյա Գոռ Բ․-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Նաիրիի քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է։