Մաքրության տեսանկյունից Երևանը վեցից ավելի չէի գնահատի․ Միրզոյանը՝ Օղակաձև այգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Արարատ

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է նաև Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա ընտանիքի հետ Օղակաձև այգում էր։

Լրագրղոների հետ հարցազրույցի ժամանակ Աարարատ Միրզոյանը, անդրադառնալով  քաղաքը մաքուր պահելու համար տուգանքներ նշանակելու վերաբերյալ հարցին, նշել է, որ իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված:

ԱԺ նախագահը, նկատելով, որ Օղակաձև այգում աղբամանները քիչ են, առաջարկել է, որ աղբարկղերը մոտ դնել. «Այս տարածքում, ինչպես նայում եմ, աղբարկղ չկա, կամ քիչ է տարածքում։ Չնայած մարդը, որ ուզում է, աղբն աղբարկղը գցի, մի որոշակի տարածք կարող է իր մոտ պահել, հասնել ու գցել։ Քաղաքային իշխանությունները պետք է ավելի շատ աղբարկղեր շարի»,- ասել է Միրզոյանը։

Միշոզյանը նաև նշել է, որ պաշտոնի և շաբաթօրյակին մասնակցելու միջև դիսոնանս չի տեսնում. «Նորմալ է, որ ես հիմնական աշխատանքը բաց եմ թողել»։ Ըստ ԱԺ նախագահի՝ որեւէ իշխանություն որեւէ քաղաքում չի հասցնի քաղաքը մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը ոչ թե աղբամանները նետեն, այլ՝ փողոցում. «Այստեղ երկուստեք բան է պետք, իհարկե, քաղաքացիների հոգատար խնամքով վերաբերմունքն էլ բավարար չէ։ Քաղաքային իշխանություններն էլ պետք է իրենց հետեւից հասնեն»:

Միրզոյանն անդրադարձել է նաև աղբի վերամշակման գործարան ստեղծելուն, և ասել, որ գործադիրում վաղուց աշխատում են այդ ուղղությամբ. «Աղբի վերամշակման համար որոշ ընկերություններ ասում են, որ հայաստանյան շուկան ամեն դեպքում՝ այդքան մեծ չէ, շատ փոքր է։ Կուտակման աղբն էլ բավարար չէ, որ եկամտաբեր լինի այդ գործը»:

Միրզոյանը 10 բալանոց սանդղակով գնահատել է նաև Երևանի մաքրույթյունը․ «Մաքրության տեսանկյունից, ցավոք սրտի, վեցից ավել չէի գնահատի։ Միայն աղբը չէ, փոշին է, ծառերի սակավությունն է»,- ասել է Արարատ Միրզոյանը և նկատել, որ ամբողջ տարածքը մաքրված է։