Տավուշի մարզի բնակիչը սպառնացել է արդարադատության նախարարին․ գործը հետաքննվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 19-ին արդարադատության նախարարին՝ լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաեւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին եւ դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պարզաբանումներ էարել։

Այնուհետև Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Խորեն Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել նախարարին եւ որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Երեկ մինչեւ կեսօր Նոյեմբերյանի ոստիկանները որոնում էին Խորեն Ա.-ին: