Ապրիլի 8-ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Էրդողանը

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը ՌԴ նախատեսված է ապրիլի 8-ին։ Այդ մասին հաղորդել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմետ Հալուք Դուրսունն հայտարարել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ թատրոնում «Տրոյա» թուրքական օպերայի կատարմամբ պաշտոնապես կբացվի Ռուսաստանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության հրաշալի տարին, որի բացման արարողությանը ներկա կլինեն նաև 2 երկրների նախագահները՝ Պուտինն ու Էրդողանը։