Սյունիքի մարզում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Մարտի 23-ին` ժամը 07:54-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գես թաղամասի վերջնամասում «Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Կ., ծնված 1967թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 60 մ) մոտակա ձորը: Տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել այն: