Հայկական կողմը չի հասկանում՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսում ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Աննա

Պաշտոնական Երևանը չի հասկանում, թե ինչ փաստաթղթեր է ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրներին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որովհետև այս խնդրի վերաբերյալ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել էր, որ 2018 թվականի դեկտեմբերին կազմակերպության ղեկավարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածության հետ կապված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են անդամ պետություններին: 

«ՀԱՊԿ գործունեության հիմքում ընկած է կոնսենսուսով որոշումներ ընդունելը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ հարցը գտնվում է հենց այդ հարթությունում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսում պարոն Սեմերիկովը», - ասել է Նաղդալյանը: