ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Երկօրյա պաշտոնական այցով մարտի 24-ին Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգն իր պաշտոնական հանդիպումները կսկսի մարտի 25-ին, հաղորդել է Վրաստանի ԱԳՆ-ն։

Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Նախատեսված է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Այցի շրջանակում Ստոլտենբերգը ներկա կգտնվի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություններին: