Մուշի բաժին բերման է ենթարկվել Արմավիրում հայտնաբերված 55-ամյա քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին, ժամը 14.30-ին, Արմավիրում հայտնաբերվել և ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Մանվել Գ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 27-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: