Զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ․ պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Աֆղանստանի Լաշկարգահ քաղաքի մարզադաշտերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Ֆերմերի ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: