Պահանջում եմ «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ղազինյան

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, ըստ որի՝  Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած խնդրից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Ուրեմն ինչ է տեղի ունեցել Մեղրիի զորամասում. մի քանի տասնյակ «դուխով պատանի վարչապետներ» որոշել են իրացնել իրենց տրված «այսուհետ ամեն ինչ որոշելու» իրավունքը և իրենց համար ցանկալի կանոնները հաստատել զորամասում՝ չենթարկվելով զորամասի հրամանատարների զինվորական կանոնակարգը պահպանելու հրահանգին:

Նրանցից մի քանիսի «պատրաստի վարչապետ» ծնողներն էլ աղմուկ են բարձրացրել իրենց «պատանի վարչապետների» նկատմամբ հրամանատարների կողմից կիրառված պատժի համար:

Զգում էի, որ սա մի օր հասնելու է բանակին, քանի որ Հայկական բանակը միակ կանգուն, ամուր ու չվարկաբեկված պետական ինստիտուտն էր մնացել:

Երբեք ոչինչ չեմ պահանջել՝ գիտակցելով, որ դեռ չունեմ այդքան заслуга պետության առջև, բայց հիմա ստիպված եմ ՊԱՀԱՆՋԵԼ այդ «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության և բացառել նման վտանգավոր երևույթների կրկնումը Հայկական բանակում»,– գրել է նա։