Ամեն ինչ արվում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու համար․ Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018 թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված եւ հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝  Արմեն Ղազարյանին:

ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ` համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ: