ՀՀ-ն կնախագահի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի երկու նստաշրջանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Հայաստանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս: Նստաշրջանը ՄԱԿ-ի երկրորդ ամենամեծ իրադարձությունն է՝ Գլխավոր ասամբլեայից հետո: Հայաստանը հանձնաժողովի անդամ է ընտրվել 2019-2023 թթ․ ժամանակահատվածի համար»,- հայտնել է նա։