Շիրխանյանի նամակի բովանդակության մեջ խորանալը նոր ցնցումներ և հարցեր կառաջացնի․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Շիրխանյանի նամակին արձագանքելը կամ դրա բովանդակության մեջ խորանալը կարող է նոր ցնցումների և հարցադրումների սկիզբ հանդիսանալ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Իհարկե իրենց պաշտոնական լիազորություների շրջանակներում մեր պետական մարմինները թույլ են տվել համապատասխան վարք, բայց ի՞նչ հետևանքեր կարող են դրանք ունենալ քաղաքական դաշտում, հասարակական դիսկուրսի տեսանկյունից։ Ես կարող եմ ասել, որ դրանք նոր ցնցումների հիմք կարող են հանդիսանալ։ Որքանո՞վ ենք դրան պատրաստ կամ ունե՞նք գործիքակազմ՝ հստակեցնելու այն ամենը, որն այդ տեղում է արտացոլված»,- ասել է Ղևոնդյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։