Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ ուղևոր է տուժել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Մարտի 23-ին` ժամը 11:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ «Վստրեչի» կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ռ.Մ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ե.Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ.Մ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: