4 մլն բրիտանացի խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով հրաժարվել ԵՄ կազմից դուրս գալու մտքից

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 23, 24News

.

Շուրջ 4 մլն բրիտանացի խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով հրաժարվել ԵՄ կազմից դուրս գալու մտքից: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:

Բրիտանական խորհրդարանի կայքի՝ խնդրագիրներին նվիրված բաժնում շաբաթ առավոտյան մատնանշվել է, որ ներկա պահին խնդրագրի տակ ստորագրել է 3,92 մլն մարդ:

Խնդրագրի մեկնաբանության մեջ ասված է.

«Բրիտանական կառավարությունը բազմիցս նշել է, որ ԵՄ-ից դուրս գալը ժողովրդի կամքն է: Մենք պետք է հակադարձենք այդ հայտարարությանը՝ ցույց տալով, թե որքան ուժեղ է ժողովուրդն աջակցում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալուն»:

Երկրի խորհրդարանն այժմ պետք է դիտարկի՝ քվեարկության ներկայացնելու է այդ խնդրագիրը, թե ոչ, քանի որ այն ավելի քան 100 000 ձայն է հավաքել:  

Խնդրագրին աջակցել են հայտնի անձինք, որոնց թվում են դերասանը Հյու Գրանտը, դերասանուհի Ջենիֆեր Սոնդերսը և բրիտանացի ֆիզիկոս Բրայան Կոկսը: