Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

/

Հայաստանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ եւ 65-րդ նստաշրջանների նախագահող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս: Նստաշրջանը ՄԱԿ-ի երկրորդ ամենամեծ իրադարձությունն է Գլխավոր ասամբլեայից հետո: Հայաստանը հանձնաժողովի անդամ է ընտրվել 2019-2023 թթ․ ժամանակահատվածի համար»,- մասնավորապես գրել է նախարարը։