«Վստրեչի» կամրջի մոտ բախվել են Opel Zafira»-ն եւ «Opel Astra G»-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

.

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 11:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արցախի պողոտայում՝ «Վստրեչի» կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ռ.Մ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Ե.Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Լ.Մ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: