Եվրամիության տարածքում 18 տարում ահաբեկչություններից զոհվել է 753 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

.

2000-2018 թվականներին Եվրամիության տարածքում ահաբեկչությունների  պատճառով զոհվել են 753 մարդ, ևս ԵՄ անդամ երկրների 1115 քաղաքացի  սպանվել են Եվրոպայի տարածքներից դուրս։ Այս մասին հայտնում է  Ռիա նովոստին:

Աղբյուրի փոխանցմամբ այս տվյալները պարունակում են «Եվրապայում ահաբեկչության սպիտակ և սև գրքում», որի շնորհանդեսը կայացել է Մադրիդում։

2018-ին եվրոպացիների շրջանում ահաբեկչություններից ավելի քիչ զոհեր են արձանագրվել, քան 2016-2017-ին։ 2018-ին ահաբեկչների կողմից սպանվել է 24 եվրոպացի, նրանցից 15-ը ԵՄ տարածքում։ Ամենամեծ ահաբեկչությունը տեղի էր ունեցել Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառում, որտեղ զոհվել էր 5 մարդ։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ հակաահաբեկչական պայքարին ուղղված միջոցառումները «սկսում են տալ արդյունքներ»։