Օդի ջերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

անձրև

Հանրապետության տարածքում` մարտի 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Հանրապետությունում

Հ
Երևան

Երևան