Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ մեքենայով նետվելով ձորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

մեքենա

Մարտի 24-ին՝ ժամը 16:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա. Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին  տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն գյուղին հարակից ձորը:

Փրկարարները Զոդի-Բանավան թաղամասի բնակչին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության Վեդու բաժնի աշխատակիցներին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս