Հրդեհ՝ Մեծավանում․ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

տուն

Մարտի 25-ին՝ ժամը 03:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղի կենտրոնական հատվածի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ 06:48-ին: Գագարինի փողոցում մասամբ այրվել են Ժ. Պ.-ին պատկանող 10-րդ տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ (մոտ 45 քմ) և խոհանոցը (մոտ 16 քմ):