Կտրած-ծակած վերքով 3 երիտասարդ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Բկ

Մարտի 24-ին Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ նրանք են Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ: