Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի լինի․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում:

«Հարգելի՛ գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ 

Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,-գրել է Սուրենյանը։