ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Վրաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Մամուկա

Վրացական «Առաջին ալիք»-ը հաղորդում է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին այցի համար և նշել է, որ այս այցը վերահաստատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանին:

Կողմերը զրուցել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին երկրի գրանցած առաջընթացի մասին: