Սուրբ Սոֆիան կարող է մզկիթ դառնալ. Էրդողանը մտադիր է տաճարի մուտքն անվճար սարքել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Սոֆիա

«ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ երկրի իշխանությունը կարող է փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այնտեղ կարողանան այցելել անվճար։

«Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի մարտի 31-ի տեղական մարմինների ընտրություններից հետո։ Բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարեւանությամբ։ Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույնն անել»,- ասել է Էրդողանը TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ կկարողանա՞ն Թուրքիայի քաղաքացիներն անվճար այցելել Սուրբ Սոֆիայի տաճար։

Էրդողանը մարտի 18-ին ասել էր, որ կողմնակից չէ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձանն է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին կայսր Հուստինիանոսի կարգադրությամբ։ Ճարտարապետը Պալյանների ընտանիքն է։

1935-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է թանգարանի։ Մուտքը 10 դոլարին համարժեք թուրքական լիր է։