Մեքենաների ջարդ՝ Սարալանջում․ բախվել են Infiniti-ին, Nissan-ը, Toyota Vitz-ն և Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Մարտի 25-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմանում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Infiniti մակնիշի 20 NA 011 համարանիշի, Opel մակնիշի 35 ZX 315 համարանիշի, Nissan Senatra մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի և Toyօta Vitz մակնիշի 34 MN 212 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ մեծասահակները՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, իսկ վիրավորներից 5-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներից 3-ին հիվամդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենաներից Nissan-ն ու Toyota Vitz-ը վերածվել են մետաղե ջարդոնի։