Արամ Առաջինը կմեկնի Հալեպ․ կվերաօծվի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

եկեղեցի

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ՝ կատարելու Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու վերաօծման արարողությունը: Այդ մասին Արամ Ա-ն ասել է Անթիլիասի Մայր Տաճարի իր ելույթի ժամանակ:  

«Վերջին յոթ տարիներին Սիրիան գտնվում էր տագնապի մեջ: Այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը։ Այսօր սիրահայությունը սկսել է իր հավաքական վերականգնամն ընթացքը։ Առաջիկա շաբաթ Հալեպի Մայր եկեղեցու օծումը պետք է կատարենք»,-ասել է Արամ Առաջինը: