Դիլիջանում տեղադրված արագաչափը կգործարկվի մարտի 25-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

արագաչափ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջանի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված, երկու ուղղություններով գործող արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: