Պիտի ստեղծենք հարթակներ՝ քննարկելուԱՊՀ անդամ երկրների լավագույն օրենքները․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ԱԺ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությունն ամփոփել է մարտի 14-ի՝ Սանկտ Պետերբուրգի այցը: 

«Մենք քննարկումներ ունեցանք այն մասով, որ պետք է ստեղծենք հարթակներ, որտեղ կքննարկենք լավագույն օրենքները, որ գործում են անդամ երկրներում, որ մարդիկ կարողանան նաև փորձով փոխանակվել և լսել լավագույն փորձի մասին»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Վերջինս ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ:

«Տնտեսական հանձնաժողովում, քանի որ նախագահի տեղը մշտապես Հայաստանի ներկայացուցիչն է զբաղեցրել, մենք այս անգամ էլ ընտրեցինք հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովն ինձ ընտրեց որպես նախագահ: Հանձնաժողովների հիմնական նպատակը մոդելային օրենքների քննարկումը և ընդունումն է: Դրանք անդամ երկրների համար կարող են ուղեցույց ծառայել՝ իրենց խորհրդարաններում արդեն համանման օրենքներ ընդունելու հարցում»,- ասել է պատգամավորը:

Տնտեսական հանձնաժողովում ներկայացվել են գնագոյացման մասին, ինժեներային գործունեության հետ կապված օրենքները և Հարկային օրենսգրքի վարչարարության հատվածը: 

Հայաստանի պատվիրակությունից ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, սպորտի և մշակույթի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ էլ ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան: Այս հանձնաժողովում էլ քննարկվել են դպրոցական սպորտի և սոցիալական տուրիզմի մասին օրենքները: