Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու․ Փաշինյանը շնորհավորել է Ցիպրասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ցիպրաս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։

«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն:

Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության, փոխադարձ
հարգանքի և վստահության վրա:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-հունական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործնական համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի
շահ մեր բարեկամ երկրների և բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների:

Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու և առաջ մղելու հայ-հունական համագործակցության օրակարագը»: