Հայաստանի քաղաքացիները Մոնտենեգրոյում 30 օր կարող են մնալ առանց վիզայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Չեռնոգորիա

Չեռնոգորիայի կառավարությունը Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի 30 օր իրենց երկրում մնալու հնարավորություն է տվել զբոսաշրջային սեզոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CDM պորտալին։

Չեռնոգորիայի կառավարությունը թույլատրել է ռուսաստանցի զբոսաշրջիկներին երկրի տարածքում 180 օրվա ընթացքում առանց վիզա ստանալու մնալ 90 օր։ Այս նորմը կգործի տուրսեզոնի ընթացքում՝ ապրիլի 15-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Ռուսաստանցիների հետ միաժամանակ ընդունվել է որոշում Հայաստանից եւ Ղազախստանից զբոսաշրջիկների համար։ Այդ երկրների քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Չեռնոգորիայում գտնվել 30 օր՝ իսկական փաստաթղթղերի առկայության դեպքում։