«Շերեմետևո»-ի թռիչքուղիում ՀՀ քաղաքացու մահվան հիմնական մեղավորը դիսպետչերներն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ալբերտ

Ռուսաստանի քննչական կոմիտեն 2018 թվականի նոյեմբերին «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի՝ ինքնաթիռի անիվների տակ ընկնելու հիմնական պատճառը նշվում է դիսպետչերների կողմից ուղևորների սպասարկման ռեգլամենտի խախտում։ Այդ մասին  РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է  Տրանսպորտի՝ Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական բաժնի ղեկավար Սերգեյ Վազյուլինը։

Ըստ Վազյուլինի՝ այլ տարբերակների մասով ևս քննություն է տարվում, սակայն քննիչները որպես հիմնական պատճառ հակված են համարելու այն, որ սպասարկման անձնակազմն ուշադիր չի եղել ուղևորի հանդեպ։

Հիշեցնենք, որ «Շերեմետեւո» օադանավակայանում դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի նոյեմբերի 20-ին: Թռիչքուղում հայտանբերվել էին 20-25 տարեկան տղամարդու մնացորդներ: Ուղևորատար ինքնաթիռը թափավազքի ժամանակ նրան վրաերթի էր ենթարկել:

Աթենք ուղևորվող օդանավի օդաչուն դիսպետչերներին հաղորդել էր, որ թռիչքուղում բախվել է կենդանու:

Նախնական վարկածի համաձայն՝ Եփրեմյանը դուրս էր եկել ավտոբուսից և վազել դեպի թռչող ինքնաթիռը. նրան չեն հասցրել կանգնեցնել: