Մարտի 18-ից 22-ը ԴԱՀԿ-ի Թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 12 զանգ-բողոքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 18-ից 22-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3124 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 12 զանգ-բողոքի:

Փետրվարի 18-ից 22-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1760 քաղաքացի: