«Քալանթարյանը մնալու Է»․ դասադուլ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դասադուլ

Ֆեյսբուքում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել, որի հեղինակները՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, «դասադուլ» են անում:

«Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները: