ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Անհայտ անձինք փորձել են Կալիֆոռնիայում մզկիթ այրել: Նրանք նաև հաղորդագրություն են թողել, հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչ Քրիս Լիքին:
Հրդեհը սկսվել էր մինչև առավոտյան աղոթքը, այդ պահին շինությունում 7 մարդ կար: Նրանք կարողացել են ինքնուրույն մարել կրակը:
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ հայտնաբերված նամակը կապ ունի մզկիթներում նորզելանդական ահաբեկչության հետ: