«Քարտ սերվիս»-ի հերթափոխի պետերը և «Զվարթնոց»-ի ՕՊՍ մենեջերը ծեծկռտուք են սարքել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի ծառայության վաշտի ջոկի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում նկատել են, որ վիճաբանություն է տեղի ունենում։

Ոստիկանության ծառայողները գծային բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացիներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ քաղաքացիներն են Կապան քաղաքում հաշվառված 41-ամյա Դավիթ Դանիելյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված 36-ամյա Հայկ Մելքոնյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Կարեն Մարտիրոսյանը։

Պարզվել է , որ նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի «Պասկուչի» սրճարանի տարածքում վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հասցրել հարվածներ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Դանիելյանն ու Հ. Մելքոնյանն աշխատում են «Քարտ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետեր, իսկ Կ. Մարտիրոսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՕՊՍ մենեջեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: