Ավստրիայի նախագահը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ավստրիա

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը նախատեսում է մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, ըստ ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության, հայտնում է Ավստրիայի նախագահի գրասենյակը։

Ավստրիայի նախագահը Հոֆբուրգի իր նստավայրում  առաջինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, նշվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։