Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին․ 24News-ի աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ալիև

Մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այդ մասին 24News-ին հայտնում են իրազեկ աղբյուրները։

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոստացավ ավելի ուշ մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ավստրիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, հայտնել էր, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը նախատեսում է մարտի 29-ին Վիեննայում առանձնազրույցներ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս