Թե ով կընտրվի ՀՌԸ խորհրդի նախագահ, պարզ կլինի մինչև ապրիլի 1-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մարտի 25-ին տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:

Ինչպես հայտնել են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի 10 օր:

Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս