Ընձառյուծ որսացողները կտուգանվեն 100 մլն դրամով․ որսագողության տուգանքը խստացվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

հովազ

Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները կխստացվեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը; Նա տեղեկացրել է, որ ընձառյուծի համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն, իսկ եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է:

«Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,-ասել է Ոսկեհատ Գրիգորյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կողմ է որսագողության համար նախատեսված տուգանքների չափի բարձրացմանը:

«Տուգանքները բարձր լինելու դեպքում մարդիկ կվախենան նման քայլերի գնալ»,-ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Մանվելյանը, ապա հավելել, որ այսօր բարձր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել և հայտնաբերել որսագողության դեպքերը:

Այսօր 100-ից ավելի տեսախցիկներ կան տեղադրված, սակայն, քայլեր են ձեռնարկվում  տեղադրված սարքավորումների թիվն ավելացնելու համար: