Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Արտակ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  316-ի 1-ին մասի, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը և 137-ի հոդվածի 1-ին մասի, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը, հատկանիշներով։ Խորեն Ա.-ն բացատրություն է տվել»,-ասաց նա:

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ մարտի 19-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում անդրադարձել էր ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովին: Այդ հարցազրույցը հրապարակվել է  Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում։ Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանը սպանության սպառնալիքներ պարունակող մեկնաբանություններ է ուղարկել Զեյնալյանին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս