Գողացված ձիերը մորթել են, բայց չեն հասցրել իրացնել․ կատարվում է քննություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, մարտի 24-ին բաժին են ներկայացել Լյովա Խ.-ն և Կարեն Խ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ մարտի 24-ին ժամը 05.00-ի սահմաններում Կամո Մ.-ն ցանկապատին կապված 2 ձիերը գողացել և տարել է Լյովա Խ.-ի անասնագոմ, որտեղ ձիերը Լյովա Խ.-ն, Կարեն Խ.-ն և Կամո Մ.-ն մորթել են, սակայն չեն հասցրել իրացնել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Կամո Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: