ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 17։30-ին փակ նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ԱԺ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ժամը 17։30-ին փակ նիստ կանցկացնի։ Լուրը 24News-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են խմբակցության պատգամավորները:

Քննարկվելու են ԱԺ օրակարգի հետ կապված հարցեր, ինչպես նաև հանձնաժողովների աշխատանքի հետ կապած խնդիրներ։

Մարտի 25-ին մեկնարկում է ԱԺ քառօրյան, որի ավարտից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի։ Նախաձեռնողը կառավարությունն է։