ՀՀ-ում 250 արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաներ գործելու իրավունք չունեն․Գաբրիել Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Արեւելյան մարտարվեստների, այդ ոչ հասկանալի մարզաձեւերի ֆեդերացիաների գործունեությունը խանգարում է մեզ: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանի տարածքում գործում է այդպիսի մոտ 250 ֆեդերացիա. «Դրանք իրականում ուսումնամարզական գործունեությունը իրականացնելու իրավունքն էլ չունեն, որովհետեւ նախ կրթություն չունեն: Եթե 5-10 օր կամ մեկ ամիս մարզվել է կարատեի որեւէ մի ոճով, դա չի նշանակում, որ պետք է ֆեդերացիա բացեն ու գործունեությունը ծավալեն: Այստեղ նաեւ մեր երեխաների առողջության խնդիրն է: Մենք պայքարում ենք դրա դեմ եւ վստահ եմ, որ ԿԳ նախարարության հետ համատեղ այդ հարցը կլուծենք ավելի հեշտ եւ արագ»,-ասաց նա:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս