Լիբանանի նախագահը կայցելի Ռուսաստան․ Միշել Աունը կհանդիպի Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Պուտին

Ria.ru-ն հայտնում է, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Լիբանանի նախագահի այցը կտևի երկու օր։ Սա Միշել Աունի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան: 

Մարտի 26-ին ծրագրված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսության, առևտրի և հումանիտար ոլորտում գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:

Իր հերթին Աունն ինքը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ այցի ընթացքում ծրագրում է նաև քննարկել Մերձավոր Արևելքում պատերազմների հետևանքների հետ կապված հարցերը, քրիստոնյաների խնդիրները, Երուսաղեմի և Իսրայելի հարցը: