Միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը որոշվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ԱԺ

Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշվել են միջխորհրդարանական 4 հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:

Ըստ այդմ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է Արարատ Միրզոյանը, Բելառուսի Հանրապետության ԱԺ և ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը՝ Վահե Էնֆիաջյանը, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժղովը՝ Ալեն Սիմոնյանը, իսկ ՀՀ ԱԺ և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը՝ Մխիթար Հայրապետյանը:

«Ուրախ եմ հայտնել նաև, որ ղեկավարելու եմ նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը», - հավելել է նա: