Ողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 25, 24News

Փաշինյան

Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Այս մասին կառավարության արտահերթ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի և դա իր շատ հստակ դիրքորոշումն է: «Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել, թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն: Չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց հեղափոխությունը սկսել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով: «Սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»,-ամփոփեց նա: