N5 ավագ դպրոցում ֆրանսերենի բաց դաս՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Ճանաչողական այցով Էջմիածնում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ այցի պաշտոնական հատվածում դեսպան Ժոնաթան Լաքոթը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարանում զրուցել են հայ-ֆրանսիական համագործակցության, Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև տարիների արդյունավետ համագործակցության ամրապնդման և զարգացման, Էջմիածնում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման, տուրիզմի զարգացման և մի շարք այլ հարցերի շուրջ:

Դեսպանը դրական է գնահատել Էջմիածնի և համայնքի ֆրանսիական քույր քաղաքների համագործակցությունը և պատրաստակամություն է հայտնել նոր համագործակցության ծրագրերին աջակցելու հարցում:
Կողմերը քննարկել են նաև առաջիկայում նախատեսված՝ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության այցը ֆրանսիական Իսի լե Մուլինո:

Էջմիածին կատարած այցի ընթացքում կողմերն այցելել են Էջմիածնի SPFA ֆրանսախոսների ակումբ, ծանոթացել ակումբի կատարած աշխատանքին և շփվել ակումբի անդամների հետ:
Այցի շրջանակներում Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոցում կողմերը ներկա են գտնվել ֆրանսերենի բաց դասին:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս